10 ֆիլմ,որ բացահայտում են կանանց գաղտնիքները
Բոլոր կանայք էլ իրենց գաղտնիքներն ունեն։ Ոմանց գաղտնիքներն անվնաս են, իսկ մյուսներինն էլ վտանգավոր։
Adme-ն գրում է, որ այս ֆիլմերում ներկայացված է կնոջ կյանքն ու նրա գաղտնիքները։ Դրանք բավականին խորաթափանց ֆիլմեր են, այդ պատճառով էլ պետք է ցանկալի է դրանք միայնակ դիտել։
Volver․ Ռայմունդան գրավիչ կին է, ով ապրում է իր գործազուրկ ամուսնու և գեղեցիկ դեռահաս դստեր հետ։ Նա գումարի պակասություն ունի, այդ պատճառով էլ միանգամից մի քանի տեղում է աշխատում։ Ռայմունդան ուժեղ կին է, սակայն շատ խոցելի է։ Դեռ մանկուց նա մի գաղտնիք ունի․․․

If These Walls Could Talk․ Իրադարձությունները կատարվում են նույն տանը՝ 40 տարվա ընթացքում, տարբեր բնակիչների մասնակցությամբ։ Սա տարբեր կանանց պատմություն է, որոնք տարբեր ապրումներ ունեն․․․

Carol․ Իրադարձությունները կատարվում են Նյու Յորքում, 50-ականների կեսերին։ Երիտասարդ Թերեզան ծանոթանում է ամուսնական կյանքում դժբախտ Քերոլի հետ և նրանց միջև ուժեղ զգացմունքներ են ծնվում․․․

Agasshi․ Գրաֆ անունով խարդախ երիտասարդն առաջարկում է Սոկեին գործում մասնակցություն ունենալ ու կլորիկ գումար է խոստանում։ Գրաֆը ցանկանում է մեծահարուստ աղջկա հետ ամուսնանալ ու գողանալ նրա ամբողջ ունեցվածքը, իսկ Սոկեն պետք է այդ աղջկա տանը սպասուհի աշխատի և օգնի իրեն։ Սակայն նրան նախագիծը վտանգի տակ է հայտնվում․․․

The Reader․ Մայքլ Բերգը փաստաբան է։ Նա մոլորված է ու անընդմեջ հիշում է իր մանկությունը։ Պատանեկան տարիներին նա կապ է ունենում իրենից տարիքով ավելի մեծ կնոջ հետ, որն անակնկալ կերպով լքում է իրեն ու անհետանում։ Որոշ ժամանակ անց այդ կնոջը մեղադրում են Նացիստական Գերմանիայում մարդկանց տանջամահ անելու մեջ․․․

Love & Friendship․ Լեդի Սյուզանն այրի է։ Նա որոշում է մահացած ամուսնու առանձնատուն տեղափոխվել, մինչ քաղաքում կդադարեն խոսել իր մասին։ Ժամանակ չկորցնելով՝ նա փորձում է իր ու դստեր համար հարուստ փեսացուներ փնտրել։ Իր նպատակին հասնելու համար նա օգտագործում է ոչ միայն կանացի հմայքն, այլև խորամանկությունը․․․

Under the Skin․ Ամեն օր նույն փողոցով շքեղ մեքենա է ընթանում, իսկ ներսում կանաչ աչքեր ունեցող գեղեցկուհի է նստած։ Նա ամեն օր առաջարկում է առողջ և ուժեղ տեսք ունեցող տղամարդկանց հասցնել իրենց ցանկացած վայրը, սակայն նրա իրական մտադրությունները միանգամայն այլ են․․․

The Courageous Heart of Irena Sendler. Իռեն Սենդլերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ավելի քան 2500 մարդ է փրկել, ինչի համար նրան ձերբակալել են գերմանացի նացիստները․․․

The Age of Adaline․ Երիտասարդ Ադալինի կյանքում տարօրինակ ոչինչ չկար, մինչ ավտովթարը։ Դրանից հետո Ադալինը դադարում է ծերանալ․․․

The Private Lives of Pippa Lee․ Ոչ ոք իրականում չի ճանաչում Պիպային։ Նրան որպես տնային տնտեսուհի են ճանաչում։ Նրա ամուսնինը 80-ամյա հաջողակ հրատարակիչ է ու հանգիստ է ցանկանու, այդ պատճառով էլ նրանք մոտակա գյուղակ են տեղափոխվում, սակայն դա այն չէ, ինչ պետք է Պիպային․․․








