42 տարի անց. «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի հարսն ու փեսան՝ Երևանում

19:04 • 02.10.17

 

Երաժիշտ, «Արձագանք» ռադիոկայանի տնօրեն Եղիշե Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է տեղադրել «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի գլխավոր դերակատարներ Նատալյա Բեսպալովայի և Արա Բաբաջանյանի հետ և մակագրել.

 

«Ով կմտածեր, որ այսքան տարի հետո «Արձագանք» ստուդիայում կհայտնվեին Մուրադի տղա Արտակը (Արա Բաբաջանյանը) իր հյուսիսային հարսնացու Վալյայի (Նատալիա Բեսպալովայի) հետ»։

 

Լուսանկարը շատերին հիշեցրել է 1975 թվականին նկարահանված կատակերգությունը, որն արժանացել է հանդիսատեսի բարձր գնահատականին։ Ֆիլմի նկարահանումներից արդեն 42 տարի է անցել, հերոսներն այսօր էլ սիրված ու սպասված են Երևանում։