«Եվա» ֆիլմը դուրս է մնացել «Օսկարի» կարճ ցուցակից
Հայ-իրանական համատեղ արտադրության «Եվա» ֆիլմը, որի ռեժիսորը Անահիտ Աբադն է, չի ընդգրկվել «Օսկարի» 90-րդ մրցանակաբաշխության կարճ ցանկում: Այս մասին տեղեկանում ենք ամերիկյան կինոակադեմիայի պաշտոնական կայքից, որտեղ հրապարակվել են նոմինանտ ֆիլմերը։
90-րդ «Օսկարի» «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի կարճ ցուցակում ընդգրկվել են հետևյալ ֆիլմերը`
«Ֆանտաստիկ կինը» (Չիլի)
«Եզրագծին» (Գերմանիա)
«Մարմնում եւ հոգում» (Հունգարիա)
Foxtror (Իսրայել)
«Վիրավորանք» (Լիբանան)
«Առանց սիրո» (Ռուսաստան)
Félicité (Սենեգալ)
«Վերքը» (Հարավային Աֆրիկա)
«Հրապարակ» (Շվեդիա)
Ավելի վաղ Tert.am Life–ն իր ընթերցողներին պատմել էր, որ Հայկական ազգային կինոակադեմիան «Եվա» ֆիլմը ներկայացրել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար, այն ընդգրկվել էր մրցանակաբաշխության երկար ցուցակում։







