Սամվել Թադևոսյանը նկարահանվում է Ռուսաստանի Առաջին ալիքի նոր սերիալում
Tert.am Life-ին հայտնի է դարձել, որ դերասան Սամվել Թադևոսյանն այս օրերին Ռուսաստանում է, որտեղ նկարահանվում է 12 մասանոց նոր հեռուստասերիալում, որը ցուցադրվելու է Ռուսաստանի Առաջին ալիքով։
СССР (ԽՍՀՄ) խորագրով հեռուստանովելն ունի 4 գլխավոր հերոս, որոնց մարմնավորում են Սամվել Թադևոսյանը, Իլյա Մալակովը, Ալեքսեյ, Վեսելկինը և Ֆիլիպ Բլոդնին։ Ֆիլմի ռեժիսորը Ալեքսեյ Ռուդակովն է։
12 մասանոց հեռուստասերիալի նկարահանումները մեկնարկել են հուլիսի սկզբին։ Այն նախատեսվում է նկարահանել երկուսուկես ամսում։
Ֆիլմը նկարահանում է Մարս Մեդիա կինոընկերությունը, որը 2011 թվականին հիմնադրել ռուսաստանաբնակ հայ պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը։
























