«Մեր հերոս Լավրենտի պարը»․ Բերդ պարային անսամբլը հրապարակել է զոհված զինծառայողի մասնակցությամբ հոլովակ

12:09 • 02.10.22

Սեպտեմբերի 13–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին նշել է, որ հայկական կողմն ունի զոհեր։ 

Tert.am Life-ի հետ զրույցում Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար Կարեն Գևորգյանը հայտնել է, որ զոհերից մեկը՝ Լավրենտը եղել է պարային անսամբլի սաներից մեկը: 

Բերդ պարային անսամբլը հրապարակել է հոլովակ Լավրենտի մասնակցությամբ, որին կից գրել է․ «Մեր հերոս Լավրենտի պարը»։

 

 

«Մեր հերոս Լավրենտի պարը»․ Բերդ պարային անսամբլը հրապարակել է զոհված զինծառայողի մասնակցությամբ հոլովակ