«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Նարեի երգի հոլովակը մրցույթի YouTube-ի պաշտոնական ալիքում այս պահին ամենադիտվածն է

12:33 • 18.11.22

«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Նարեի Dance! երգի հոլովակն այս պահին մրցույթի YouTube-ի պաշտոնական ալիքում ամենադիտվածն է: 

Tert.am Life-ի հաղորդմամբ՝ այն 505 հազար դիտում ունի:

Dance! մրցութային երգի երաժշտությունը գրել են Գրիգոր Կյոկչյանը և Նիկ Էգիբյանը, խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է ։Տեսահոլովակի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը։

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Նարեի երգի հոլովակը մրցույթի YouTube-ի պաշտոնական ալիքում այս պահին ամենադիտվածն է