«Հայաստանից տանելու ենք լավաշ, հոլեր, մեր փորձն ու տպավորությունները». «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մասնակիցների վերջին փորձերն ու ասուլիսը (հոլովակ)

17:33 • 10.12.22

Փորձերն ավարտված են, իսկ մի քանի ժամից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի ժյուրիի համար նախատեսված շոուն: Մինչ բուն շոուի մեկնարկը կայացել է մասնակիցների վերջին փորձը, որը շրջանակներում մասնակիցները վերջնական տեսքով և պատրաստվածությամբ ներկայացել են բեմում և կատարել իրենց երգերը: 16 երկների մասնակիցները ներկայանում են տարբեր ոճերով և մոտեցումներով, բայց նրանց միավորում է Եվրատեսիլյան բեմն ու հրաշքը: 

Tert.am Life-ը ներկա եղել վերջնական բորձին և ներկայացնում է հոլովակ: 

Վերջին փորձին է հաջորդել նաև ասուլիսը, որտեղ մասնակիցները պատմել են իրենց հույզերի և տպավորությունների մասին՝ նշելով, որ ամենակարևորը երաժշտական փորձն է ու հարթակը, որը տրամադրվել է իրենց: Մասնակիցները նաև հավելեցին, որ այս օրերի ընթացքում հասցրել են ընկերանալ միմյանց հետ, ունեն համատեղ խմբեր և չատեր, որտեղ մրցույթի ավարտից հետո էլ պատրաստվում են շարունակել շփվել:

Հարցին՝ թե ի՞նչ են տանելու իրենց հետ Հայաստան մասնակիցները առանձնացրեցին մի քանի բան. լավաշ, հոլեր իրենց երկրների խորհրդանիշներով, մեծ փորձ, հիշողություններ և տաք պահեր Եվրատեսիլից: 

 

 

 
 
 
View this post on Instagram

A post shared by Tert.am Life (@tert.am.life)

«Հայաստանից տանելու ենք լավաշ, հոլեր, մեր փորձն ու տպավորությունները». «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մասնակիցների վերջին փորձերն ու ասուլիսը (հոլովակ)