Առողջական խնդիրների պատճառով Միացյալ Թագավորության պատվիրակը ելույթ չի ունենա ժյուրիի շոուին

19:08 • 10.12.22

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի ժյուրիի համար նախատեսված շոուն: Եվրատեսիլի պաշտոնական ներկայացուցչությունը հայտնել է, որ առողջական խնդիրների պատճառով Միացյալ Թագավորության պատվիրակ Ֆրեյա Սքայն այսօր ժյուրիի շոուին ելույթ չի ունենա: Փոխարենը կցուցադրվի ավելի վաղ կայացած նրա առաջին փորձի տեսագրությունը: Բոլոր արտիստների առողջությունը մշտապես մեր գլխավոր առաջնահերթությունն է: Մանկական Եվրատեսիլի մեծ ընտանիքի անունից ուղարկում ենք մեր բարեմաղթանքները Ֆրեյային և անհամբեր ենք տեսնել նրան դեկտեմբերի 11-ի շոուին:

Առողջական խնդիրների պատճառով Միացյալ Թագավորության պատվիրակը ելույթ չի ունենա ժյուրիի շոուին