Քիմ Քարդաշյանն աճուրդում գնել է արքայադուստր Դիանայի վզնոցը

13:24 • 19.01.23

Քիմ Քարդաշյանի խորհրդանշական զարդերի ու հիշարժան իրերի հավաքածուն համալրվել է արքայադուստր Դիանայի ամարգարտե վզնոցով, որն ադամանդ է խաչով է: 

Հազվագյուտ այդ զարդը վաճառքի է հանվել Լոնդոնի Sotheby’s աճուրդում, և Քիմն այն ձեռք է բերել 197 հազար դոլարով: Նախապես ոսկերիչները համարել են, որ այն պետք է վաճառվի 357-500 հազար դոլարի միջակայքում: Վզնոցի համար 4 գնորդ է պայքարել, Քարդաշյանի ներկայացուցիչը նախնական գնից կրկնակի անգամ ավելի է վճարել:

«Ուրախ ենք, որ զարդը նոր կյանք է ստանում ևս մեկ հայտնի անձնավորության հետ»,- ասել է Sotheby’s աճուրդի զարդերի բաժնի ղեկավար Քրիստիան Սփոֆորթը:

Նշենք, որ վզնոցն արքայադուստրը կրել է 1987 թվականին տեղի ունեցած գալա երեկոյին: Լեդի Դիանայի կերպարի առանձնացող դետալն է եղել հենց այս զարդը, որը համադրել է մուգ թավշյա զգեստի հետ: Արքայադստեր ընտրությունն արտացոլում էր Garrard ապրանքանիշի հետ նրա երկարամյա հարաբերությունները: Հենց այս ոսկերչական տունն է ստեղծել Լեդի Դիի նշանադրության մատանին:

 

Քիմ Քարդաշյանն աճուրդում գնել է արքայադուստր Դիանայի վզնոցը