«Եվրատեսիլ» երգի մրցույթի էստաֆետը Թուրինից պաշտոնապես փոխանցվեց Լիվերպուլին

10:43 • 01.02.23

Երեկ «Եվրատեսիլ» երգի մրցույթի էստաֆետը Թուրինից պաշտոնապես փոխանցվեց Լիվերպուլին: Նաև վիճակահանությամբ որոշվեց, թե արտիստները որ կիսաեզրափակչում են հանդես գալու:

Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում` մայիսի 11-ին:

Նշենք, որ Եվրատեսիլի այս տարվա կարգախոսը՝ «Միավորված երաժշտությամբ» այն արտահայտում է նախորդ տարվա հաղթող երկրի՝ Ուկրաինայի և մրցույթը հյուրընկալող կողմի՝ Միացյալ Թագավորության սերտ գործակցությունը: Երանգները ևս արտացոլում են երկու երկրների դրոշների գույները:

Տարբերանշանը գունավոր էլեկտրասրտագրության տեսքով է (ECG), որն արտացոլում է մրցույթի մասնակիցների և միլիոնավոր երկրպագուների սրտի բաբախյունը:

Հիշեցնենք՝ «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին:

«Եվրատեսիլ» երգի մրցույթի էստաֆետը Թուրինից պաշտոնապես փոխանցվեց Լիվերպուլին