Սելենա Գոմեսը ցույց է տվել՝ ինչպիսի տեսք ունի առանց դիմահարդարման և ֆիլտրերի

13:16 • 03.02.23

Երգչուհու կյանքում եկել է ներդաշնակության և բացարձակ ինքնընդունման շրջան։ Վերջերս Սելենան հերքեց բոդիշեմերներին, ովքեր մեղադրում էին իրեն ավելորդ քաշի մեջ, իսկ այսօր նա նոր պոստ-մանիֆեստ է հրապարակել՝ հանուն բնականության և ինքնընդունման: Լուսանկարներում աղջիկը հայտնվել է անկաշկանդ տեսքով՝ առանց դիմահարդարման, ոճավորման ու ֆիլտրերի։

Սելենան ակնհայտորեն ոչ միայն չի փորձել այնքան կատարյալ երևալ, որքան կարմիր գորգի վրա, այլև կարծես միտումնավոր ցույց է տվել, որ ինքն էլ թերություններ ունի։ Նման ազնվությունը սառը արձագանք է ստացել. գրառման մեկնաբանություններում երգչուհու բաժանորդներն արդեն հազարավոր հաճոյախոսություններ են թողել նրան։ 

 

Սելենա Գոմեսը ցույց է տվել՝ ինչպիսի տեսք ունի առանց դիմահարդարման և ֆիլտրերի