Էշթոն Քաթչերը հազվագյուտ հիվանդության պատճառով մասնակի խլացել է

15:47 • 09.02.23

45-ամյա դերասան Էշթոն Քաթչերը վերջին շրջանում մուտք չի գործում կարմիր գորգ, իսկ  2019 թվականին Էշթոն Քաթչերը տառապում էր վասկուլիտի չափազանց հազվագյուտ իվանդությամբ, որի պատճառով սկսեց ավելի վատ տեսնել և լսել: Մի քանի տարում նա կարողացավ վերականգնել առողջությունը և վերադառնալ աշխատանքի, սակայն ծանր հիվանդության հետևանքները դեռևս զգացնել են տալիս:

Օրերս Էշթոնը ներկայացել է «Քեզ, թե՞ ինձ» ֆիլմի պրեմիերային, որում նկարահանվել է Ռիզ Ուիզերսփունի հետ։ Ինչպես և սպասվում էր, նրանք լուսանկարվել են կարմիր գորգի վրա, իսկ լրագրողները չեն կարողացել չնկատել դերասանի տարօրինակ պահվածքը։ 

Մի քանի օր անց նա բացատրեց, որ ունի լսողության մասնակի խլացում և մեկ ականջը գրեթե չի լսում. այս մասին հայտնում է Daily Mail-ը:

 

 

Էշթոն Քաթչերը հազվագյուտ հիվանդության պատճառով մասնակի խլացել է