Ռիհանան Superbowl-ին ներկայացել է վինտաժային զարդերով

15:37 • 14.02.23

Այս տարի ամերիկյան ֆուտբոլի եզրափակիչ հանդիպման ընդմիջումը` Pepsi Superbowl Halftime Show-ն, անմոռանալի է դարձրել երգչուհի Ռիհանան:

Ինչպես գրում է hellomagazine.com-ն, աստղն միջոցառմանը ներկայացել է վինտաժային զարդերով՝ ադամանդե կրծքազարդերով, որոնք նրա տեսքն ավելի գլամուրային են դարձրել:

Զարդերը պատկանում են Joseph Saidian & Sons ապրանքանիշին, որը հիմնադրել են պարսիկները:

Ջոզեֆ Սաիդյանը ինստագրամյան էջում տեղադրել է կրծքազարդերի լուսանկարները՝ մակագրելով. «Տասնամյակի ոսկերչական պահը. լեգենդար Ռիհաննան Superbowl-ի ընդմիջման շոուի ժամանակ կրում է մեր երեք հնագույն ադամանդե կրծքազարդերը»։

Ռիհանան Superbowl-ին ներկայացել է վինտաժային զարդերով