«Պայմանավորվել էինք հանդիպել և զրուցել երաժշտությունից». Աստղիկ Սաֆարյանը՝ Լոնդոնում Սեմ Սմիթի հետ հանդիպելու մասին

11:06 • 15.02.23

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը վերջին ամսվա ընթացքում մեկնել է ճամփորդության՝ բացահայտելով մի շարք երկրներ և քաղաքներ: Այժմ երգչուհին Լոնդոնում է և Tert.am Life-ի հետ զրույցում Աստղիկը մանրամասնեց, որ պայմանավորվածություն է ունեցել հանդիպելու երգիիչ Սեմ Սմիթին: 

«Պայմանավորվածություն ունեինք մի բաժակ շամպայնի շուրջ զրուցելու երաժշտությունից»,- ասաց Աստղիկ Սաֆարյանը:

Երգչուհին լուսանկարների շարք է հրապարակել Սեմ Սմիթի հետ, որոնց կից գրել է. «Ես գիտեմ, որ միակը չեմ, որ սիրում է իր երաժշտությունը և որոշեցի կիսվել մեր հանդիպումով, որը կայացել է Լոնդոնում: Դու շատ համեստ երիտասարդ ես և քեզ հետ ծանոթանալը շատ հաճելի էր»: 

 

 

 
 
 
View this post on Instagram

A post shared by Tert.am Life (@tert.am.life)

«Պայմանավորվել էինք հանդիպել և զրուցել երաժշտությունից». Աստղիկ Սաֆարյանը՝ Լոնդոնում Սեմ Սմիթի հետ հանդիպելու մասին