«Մենք սերմեր ենք տալիս». Ալեքսիս Օհանյանը՝ իր հայկական արմատների մասին
Ամերիկահայ հայտնի գործարար, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար հրապարակման, որում դստեր և ծնողների հետ գոլֆի դաշտում է։ Նա հայտնել է, որ դստեր՝ Օլիմպիայի հետ հրաշալի ժամանակ են անցկացրել և հիանալի վարժանքներ ունեցել։ Մեկնաբանություններում գործարարի հետևորդների ուշադրությունը գրավել է փոքրիկ Օլիմպիան։ Քոմենթներից մեկում ասվում է՝ «Օհանյանի գեները գերիշխում են», ինչին հաջորդել է անձամբ Օհանյանի մեկնաբանությունը՝ «Մեզ փորձում էին թաղել, բայց մենք սերմեր ենք տալիս»։









