Վիկա Մարտիրոսյանը տոնել է ծննդյան 38-ամյակը

14:26 • 16.02.23

Երեկ պարուհի Վիկա Մարտիրոսյանը տոնել է ծննդյան 38-ամյակը՝ ստանալով բազմաթիվ շնորհավորանքներ օգտատերերից և մի շարք հայտնիներից:

Ինստագրամյան իր էջում պարուհին ևս շնորհավորել է իրեն՝ հրապարակելով լուսանկար:

«Չեմ ուզում երկար խոսել կամ փիլիսոփայել, դա Վիկայի մասին չէ: Ուզում եմ Աստծուն շնորհակալություն հայտնել ինձ բաժին ընկած կյանքի համար: Ես երջանիկ եմ, որ ունեմ այս ընտանիքը, այս աշխատանքը և իհարկե ձեզ: Սիրում եմ շատ»,- լուսանկարին կից գրել է Վիկան: 

Վիկա Մարտիրոսյանը տոնել է ծննդյան 38-ամյակը