Սելենա Գոմեսը խոստովանել է, որ գիրացել է հիվանդության դեմ դեղամիջոցի պատճառով
Երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը պատասխանել է քաշի ավելացման պատճառով մի շարք քննադատությանը։ Նրա խոսքերը մեջբերում է Page Six-ը։
Երգչուհու խոսքով՝ քաշը տատանվում է դեղամիջոցների պատճառով։
«Երբ ես դեղորայք եմ ընդունում, որպես կանոն, գիրանում եմ։ Դա նորմալ է։ Երբ ես դադարեցնում եմ դրանց ընդունումը, ապա որպես կանոն, նիհարում եմ», - բացատրել է նա:
Գոմեսը հեյթերներին հորդորել է չհետևել իրեն սոցցանցերում և զայրացած մեկնաբանություններ չգրել նրա արտաքինի մասին։
«Ես մոդել չեմ։ Լինում են օրեր, երբ մենք կարող ենք մեզ լավ չզգալ, բայց ես կնախընտրեի առողջ լինել և հոգ տանել իմ մասին: Իմ դեղերը կարևոր են, և ես հավատում եմ, որ դրանք ինձ օգնում են»,- նշել է երգչուհին։
2015 թվականին բժիշկները Սելենա Գոմեսի մոտ ախտորոշեցին ծանր աուտոիմուն հիվանդություն՝ համակարգային կարմիր գայլախտ, իսկ 2017 թվականին փոխպատվաստեցին երիկամը։








