Լրատվամիջոցները հայտնում են, որ Ադելը նշանադրվել է սիրելիի հետ

10:30 • 28.02.23

34-ամյա երգչուհի Ադելը և 41-ամյա սպորտային գործակալ Ռիչ Փոլը նշանվել են և նախատեսում են այս տարի ամռանն ամուսնանալ, իսկ այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով Deux Moi-ին։

Ինչպես հայտնում է Deux Moi-ն, Ադելի սիրելին նրան ամուսնության առաջարկություն է արել։ Այս հայտարարությունը լրագրողները ստացել են «շատ հավաստի աղբյուրից»։ Սրա պատճառն այն էր, որ օրեր առաջ Լաս Վեգասում կայացած համերգի ժամանակ Ադելին տեսել էին հսկայական ադամանդե մատանիով։ 

Առայժմ զույգը չի հաստատել կամ հերքել նշանադրության մասին տեղեկությունը։ Ադելը եւ Ռիչ Փոլը վերջին անգամ միասին են հանրությանը ներկայացել են փետրվարի սկզբին՝ Super Bowl-ում:

 

Լրատվամիջոցները հայտնում են, որ Ադելը նշանադրվել է սիրելիի հետ