«Կողակիցս հայ է». Շպռոտը՝ անձնական կյանքում նորության, Տիգրան Ժամկոչյանի հետ սպասվող դուետի և զոմբիացած հասարակության մասին

13:47 • 24.06.24

Տիգրան Ժամկոչյանի հետ սպասվող դուետի, հայրենիք գալու, անձնական կյանքի նորությունների մասին զրուցել ենք երգչուհի Շպռոտի հետ, ով այս պահին Միացյալ Նահանգներում է: Երգչուհին պատասխանել է նաևTert.am Life-ի բլից հարցերին:

«Այս տարի դեռ չեմ այցելել հայրենիք, բայց տարին 2 անգամ անպայման գալիս եմ: Հիմա աշխատում եմ Թերաս ռեստորանում ՝ երգում եմ:

Տիգրան Ժամկոչյանի հետ աշխատում ենք նոր դուետի վրա, նրա հին երգերից մեկն ենք թարմացրել, շատ գեղեցիկ է ստացվել, հուսամ հանդիսատեսը կհավանի»,- պատմեց երգչուհին:

Նա նշեց, որ հեռվից հետևում  է հայրենիքում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին, և առաջին իսկ օրվանից արձագանքել է:

«Ցավոք, քչերն են անդրադառնում, մի տեսակ գոլ ու գաղջ վիճակ է Հայոց սրտում։ Ինձ էլ նույնիսկ մեղադրում են ասելով ՝ ինչ ես հեռվից խոսում։ Սփյուռքին ատում են հայաստանցիները, ինչպես նաև արցախցիներին։ Ցավոտ է շատ , երբ տեսնում ես ազգդ ինքն իրեն խաբելով ապրում է։ Բժժած, զոմբիացված, չար հասարակություն է։ Աստծո դեմ դուրս եկած հայ տեսե՞լ էիք երբևէ»,- ասաց Շպռոտը:

Խոսելով անձնական կյանքից, նա նշեց, որ նորություն ունի, կողակիցը ազգությամբ հայ է, բայց այս պահին այլ մանրամասներ չի ցանկանում հանրայնացնել:

- Ձեր մանկության երազանքը:

- Մանկուց երազում էի դառնալ երգչուհի, երազանքները կատարվում են:

- Ամենատպավորիչ նվերը, որ ստացել եք:

- Տպավորիչ նվերը՝ Հիսուս Քրիստոսի նվերն է և Աստծո շնորհքը, որ ստացել ենք նվեր մեր Տիրոջից։

- Ի՞նչ փոխեց Ձեր կյանքում հայտնի դառնալը:

- Հայտնի լինելը հաճելի է էգոիդ, քեզ հատուկ են վերաբերվում մարդիկ, ավելի շատ սեր ես տածում, քան հասարակ մարդիկ։ Սակայն դա մեծ պատասխանատվություն է, թե դու այդ հանրությանը ինչ ես տալիս, որովհետև ում շատ է տրված, շատ էլ կպանջվի։ Վատ կողմերը հայտնիության, որ իրավունք չունես բոլոր մահկանացուների պես սխալվել։

-Ինչպիսի՞ տղամարդիկ են Ձեզ դուր գալիս:

- Ինձ դուր է գալիս իմ կողքի տղամարդը:

-Բացահայտում Ձեր մասին, որ քչերը գիտեն:

- Բացահայտում իմ մասին՝ ես նկարել եմ և ինձ մոտ վատ չէր ստացվում, նույնիսկ մրցանակներ ունեմ:

- Երևանում ինչն եք ամենաշատը կարոտում:

- Երևանում կարոտում եմ ամեն ինչ։ Ամեն փողոց, ամեն ծառ, ամեն շենք, Երևանս:

-Քաղաքական գործիչ, ով ազդում է Ձեր նյարդերին

-ՔՊ- ի այն գործիչները, ովքեր դուրս են եկել Եկեղեցուս դեմ, սրբություններիս դեմ։ Ազդում են իրենց լիբերալ ֆետիշով:

-Ժամանց բնության գրկո՞ւմ, թե շքեղ ռեստորանում:

Բնության գրկում միանշանակ։ Ես չեմ հիշում վերջի անգամ երբ եմ կաֆե գնացել։ Իմ մասնագիտությունն այնպիսին է , որ միշտ շքեղ ռեստորաններում երգում եմ, նույն տեղում չես կարող հանգստանալ:

-Ինչի մասին եք երազում:

- Երազում եմ , որ հայերս վերադառնանք Աստծուն ՝ Մայր Եկեղեցի։ Սրտով և գործերով։ Որովհետև Առաքելական ուսմունքը մեզ սովորեցնում է, որ հավատքը առանց գործերի ՝ թյուր է:

- Ինչ կփոխեիք Հայաստանում:

-Հայաստանը երբեք չեմ փոխի, բայց ժողովրդիս կհորդորեի, որ արժանի դառնան Հայաստանին:

Հեղինակ՝ Անի Մնացականյան