Հրապարակվել են «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի 2-րդ բեմական փորձի ելույթներից հատվածներ (տեսանյութ)

12:02 • 14.11.24

Հանրային հեռուստաընկերությունն ու Եվրատեսիլի պաշտոնական կայքը հրապարակել են «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի 2-րդ բեմական փորձի ելույթներից հատվածներ: 

«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում նոյեմբերի 16-ին՝ «Ծաղկենք» խորագրով:

Հայաստանը կներկայացնի Լեո Մկրտչյանը «Cosmic Friend» երգով: 

«Մանկական Եվրատեսիլում Հայաստանից ակնկալիքները շատ մեծ են, քանի որ մի քանի տարի շարունակ մենք լավագույն եռյակում ենք եղել,- նշել է Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը։