«Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին

13:16 • 22.11.24

«Երբ Արեգը շատ փոքր էր, անգամ չէր խոսում, ես անընդհատ իրեն ասում էի՝ Արեգ ջան, պիտի պայմանավորվենք, ամեն ինչ պիտի լինի փոխադարձ, եթե դու չանես, ես էլ չեմ անելու:

Ուզում էի, որ ինքը պայմանավորվել սովորի: Ինքը սովորեց դրան:  Արեգը կամակոր չի, ինքը դրա ձևն անգամ չգիտի: Ես չեմ տվել նրան այդ հնարավորությունը»,- «Հերմինե դիալոգ» հաղորդման շրջանակներում պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:

«Սովորական երեխա է բոլորի նման՝ իր լավ ու վատ կողմերով, անկարգություններով ու խելոքություններով: Ինքը գիտի, որ լացով չի կարող իր ուզածն առաջ տանել, որովհետև ես կպատժեմ նրան դրա համար:

Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու, որովհետև պետք է ինչ-որ կերպ այդ խստությունը կոմպենսացնել: Իր մանկական ցանկություններին տեղ եմ տալիս, որ իրեն ազատ ու ուրախ զգա, բայց ամեն ինչ չափի մեջ է: Ի տարբերություն շատ երեխաների՝ ինքը իմ հեռախոսի կոդը չգիտի»,- անկեղծացել է Պեպելյանը: