7 Days, Fill Me In, Walking Away. հայ հանդիսատեսը վայելեց հայտնի հիթերը. կայացավ Քրեյգ Դեյվիդի երևանյան մենահամերգը
Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, Կարեն Դեմիրճյանի անվան համերգային համալիրում կայացավ Բրիտանացի արտիստ Քրեյգ Դեյվիդի երևանյան համերգը: Երգիչը հայ հանդիսատեսին ներկայացավ իր հանրահայտ TS5 շոուով, որով նա հանդես է եկել աշխարհի խոշոր դահլիճներում:
Համերգի ընթացքում հնչեցին Քրեյգ Դեյվիդի հայտնի հիթերը՝ 7 Days, Fill Me In, Walking Away՝ զուգակցված DJ ռեմիքսներով։
Նշենք, որ երգիչը Հայաստանում էր «Հայա» փառատոնի հրավերով, որի շրջանակում Երևանում արդեն ելույթ են ունեցել Zaz-ը, 50 Cent-ը, Led Zeppelin Symphonic-ը և Հաուսերը։



















