Անիտա Ավետիսյանը Վատիկանից հրապարակում է արել

17:18 • 05.12.24

Դերասանուհի, երգչուհի Անիտա Ավետիսյանն ինստագրամում նոր հրապարակում է արել: Նա Վատիկանում լուսանկարվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանի մոտ:

«Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը Վատիկանում ոչ միայն հայ ժողովրդի մեծ պատվի խորհրդանիշ է, այլ նաև հիշեցում է հայ քրիստոնեական ինքնության մասին՝ Վատիկանի սրտում»,- գրել է դերասանուհին:

Հիշեցնենք, Անիտա Ավետիսյանը լսարանին հայտնի դարձավ «Սարի աղջիկ» հեռուստասերիալից: 

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին նշել էր, որ հայտնիությունն իր կյանքում առանձնակի փոփոխություններ չի բերել:

«Երբ նոր էի նկարահանվում, մարդկանց կողմից նման լավ արձագանքի չէի սպասում, զարմանալի էր, որ առաջին կերպարս այդքան սիրվեց: Շատ մարդիկ մտածում են, որ եթե նկարահանվում ես, երգում ես, պետք է քիթդ բարձր պահես, բայց, կարծում եմ, համոզվել են, որ իմ դեպքում այդպես չէ: Աստղային հիվանդությամբ չեմ տառապում, նույնն եմ, ընդհակառակը՝ հիմա մարդկանց հետ ավելի ջերմ եմ շփվում: Նկարահանվելու սկզբնական շրջանում միայն մի փոփոխություն կար՝ մտածում էի առանց շպարի դուրս չգամ, որովհետև մարդիկ կճանաչեն ինձ: Հիմա այլ կերպ եմ մտածում, որքան հասարակ տեսնեն, այնքան կսիրեն»,- անկեղծացել էր Անիտա Ավետիսյանը:  

Անիտա Ավետիսյանը Վատիկանից հրապարակում է արել