«Ես չեմ կեղծում ինքս ինձ՝ իմ նպատակներին հասնելու համար». Նազիկ Ավդալյան

10:22 • 12.12.24

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը սոցցանցի իր էջերում նոր հրապարակում է արել:

«Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ՝ չեմ խաղում, ֆուտլյարներ չեմ ստեղծում ինձ համար, չեմ կեղծում ինքս ինձ՝ իմ նպատակներին հասնելու համար։ Հենց դա էլ իմ ամենաթույլ և ամենաուժեղ կողն է, որը շատերին դուր է գալիս, շատերին՝ ոչ։ Ես չեմ կարող փոխվել, քանի որ չեմ ուզում՝ ինչքան էլ կյանքը ստիպում է։ Պարզապես ես գիտեմ էներգիայի ուժը, այն ամեն ինչ անում է իմ փոխարեն:

Վստահեք այն էներգիային, որով լցված եք»,- լուսանկարներին կից գրել է Նազիկ Ավդալյանը: 

«Ես չեմ կեղծում ինքս ինձ՝ իմ նպատակներին հասնելու համար». Նազիկ Ավդալյան