Շունչ թատրոնը ամանորյա օրերին հրավիրում է Santa City

17:10 • 20.12.24

«5 տարբեր թատրոնների դերասաններ են ներգրավված այս ներկայացման մեջ: Ամենակարևորն այն է, որ ներկայացումից բացի նաև հրատարակվել է «Santa City» գիրքը»,- Tert.am Life-ի հետ զրույցում տեղեկացրեց Շունչ թատրոնի հիմնադիր, տնօրեն Սամվել Դանիելյանն ու հավելեց.

«Շունչ թատրոնը ամանորյա օրերին հրավիրում է Santa City»:  

Բեմադրությունը հագեցած է տոնական գույներով, անտառային լույսերով և դեկորներով:

Հեքիաթը գրվել է ամբողջությամբ 0-ից` հատուկ Santa City ներկայացման համար:

Նա նշեց, որ պիեսի հեղինակն ու բեմադրիչը Սարգիս Շողունցն է:

Դերերում ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը, Սամվել Օհանյանը, Արաքսյա Մելիքյանը, Թեհմինե Խաչատրյանը, Գոռ Համբարձումյանը, Սաշա Սուքիասյանը, Արման Մեջլումյանը, Արման Սիմիկյանն ու Արման Մաթևոսյանն են:

Դեկտեմբերի 20-ից ներկայացումը կլինի Ստանիսլավսկու անվան թատրոնի բեմում:

Շունչ թատրոնը ամանորյա օրերին հրավիրում է Santa City