«Մրցույթին կարող են մասնակցել 2025թ. մայիսի 13-ի դրությամբ առնվազն 16 տարեկանը լրացած անձինք». «Դեպի Եվրատեսիլ»-ի հայտագրմանը մնաց 7 օր

21:31 • 03.01.25

«Դեպի Եվրատեսիլ»-ի հայտագրմանը մնաց 7 օր։ Այս մասին տեղեկանում ենք Առաջին ալիքի ֆեյսբուքյան էջի միջոցով:

«Սիրելի՛ հեռուստադիտողներ, այս տարի հենց դուք եք որոշելու, թե ով կլինի «Եվրատեսիլ 2025»-ի Հայաստանյան ներկայացուցիչը։

Սիրելի՛ արտիստներ, «Դեպի Եվրատեսիլ» նախագծին մասնակցելու համար խնդրում ենք ուշադիր ընթերցել հայտը ներկայացնելու կանոններն ու պահանջները, ինչպես նաև պարտադիր ծանոթանալ հայտի վերջում կցված մասնակցության ընդհանուր դրույթներին և պայմաններին:

Մրցույթին կարող են մասնակցել 2025թ. մայիսի 13-ի դրությամբ առնվազն 16 տարեկանը լրացած անձինք՝ ներկայացնելով նախկինում երբևէ չհրապարակված և չհնչած մրցութային երգի վերջնական տարբերակ:

Մրցույթին մասնակցելու համար այցելեք www.eurovision.am և լրացրեք առցանց հայտը:
Հայտերն ընդունվում են մինչև 2025 թվականի հունվարի 10-ը»,- նշված է հաղորդագրության մեջ:

«Մրցույթին կարող են մասնակցել 2025թ. մայիսի 13-ի դրությամբ առնվազն 16 տարեկանը լրացած անձինք». «Դեպի Եվրատեսիլ»-ի հայտագրմանը մնաց 7 օր