«Սուրբը 2»-ի գլխավոր դերակատար Արթուր Դարբինյանը, Միկա Ղափլանյանն ու Խորեն Լևոնյանը կներկայանան «Շախմատիստը» ֆիլմում
Ինչպես արդեն հայտնել էինք, շուտով Parie Media ընկերությունը հանդիսատեսի դատին կհանձնի իր նոր գեղարվեստական ֆիլմը՝ «Շախմատիստը»:
Մեծ պոտենցիալ կորցրած շախմատիստի մոտ հայտնվում է նեյրոստիմուլյանտ, որը հզորացնում է ուղեղը, սակայն առաջիկա հաղթանականերից հետո նա հայտնվում է դաժան նախագծի մեջ, ու պետք է որոշում կայացնի իր անցյալի ու ապագայի միջև։
Kinodaran-ը մեկնարկում է նոր 8 մասանոց գիտաֆանտաստիկ դրամա, որի հերոսներն են «Սուրբը 2»-ի գլխավոր դերակատար Արթուր Դարբինյանն ու երիտասարդ սիրված դերասան Միկա Ղափլանյանը։ Սերիալում նկարաhանվել են Խորեն Լևոնյանը, Սոնա Մաթևոսյանը, Արթուր Կարախանյանը, Լևոն Սուքիասյանը։

Ֆիլմի ռեժիսորն է Գոշ Հակոբյանը։
«Սերիալըառանձնանում է իր ժանրով և պատմությամբ, ուժեղ դերասանական կազմով, սցենարով և վիզուալ պատկերի բարձր որակով»,- նշել է Kinodaran-ի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը։
Նկարահանումներն արդեն ավարտված են։ Պրեմիերան նախատեսված է 2025թ․ հունվարի 10-ին։
«Սա իմ ամենաաստղաշատ ֆիլմերից մեկն է: Արթուր Դարբինյանին շատ էի ուզում և վաղուց էի ուզում նկարել, վերջապես ստացվեց: Ֆիլմում հերոսին մարմնավորում է Միկա Ղափանյանը, ով ևս հոյակապ դերասան է: Ֆիլմի բյուջեն գերազանցել է նախորդ բոլոր նախագծերի բյուջեներին, համարյա 2 անգամ գերազանցել է Սահմիի բյուջեն:»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշել էր Գոշ Հակոբյանը:











