«Ընկերներս ինձ մեղադրում են, որ ես ավելի փակ եմ, հիմա սրա մասին խոսում եմ, որովհետև խնդիրը լուծված է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի հիվանդության մասին

13:49 • 07.01.25

«Միայն բարձր տրամադրությամբ, դրական լիցքերով լցված եմ փորձել հաղթահարել մեր ընտանիքի համար այդ բարդ փուլը: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր փորձություն տրվում է մարդուն ավելի ուժեղանալու համար»,- խոսելով՝ Հրանտ Թոխատյանի առողջական խնդիրների ու այդ բարդ փուլը հաղթահարելու մասին, MediaHubTV-ի «Իմունիտետ» հաղորդման շրջանակներում պատմել է դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:

Tert.am Life-ն առանձնացրել է հաղորդումից հատվածներ:

«Կարծում եմ մեր ընտանիքի դեպքը եզակի չէր ու պետք չէ դրան շատ դրամատիկ կերպով նայել:

Այդ պահին հասկանում ես, որ կա խնդիր և պետք է դա լուծել ամբողջ ընտանիքով: Այն, ինչ պլանավորված էր, չեղյալ է հայտարարվում ու սկսվում է նոր էտապ՝ իր թելադրած բոլոր կանոններով:

Ու, եթե ըմբոստանաս, դեպրեսիայի մեջ ընկնես, ոչնչով չես կարող օգուտ տալ: Իսկ, երբ կարողանում ես ուժերդ հավաքել, հասկանալ, որ կա խնդիր, որը պետք է լուծել, այդ ժամանակ սառնասրտություն է մտնում քո մեջ, բայց դրա հետ մեկտեղ չես կորցնում կյանքի հանդեպ սերն ու ամենակարևորը՝ շրջապատին չես ծանրաբեռնում քո խնդիրներով, որոնք միայն քոնն ու քո ընտանիքինն են:

Մենք բոլորս մեր ընտանիքում հենց այդ կարգախոսով ենք ապրում:

Հիմա կարողանում եմ սրա մասին խոսել, որովհետև գիտեմ, որ խնդիրը հաղթահարված է: Շատ ընկերներ ինձ մեղադրում են, որ ես ավելի փակ եմ, չեմ բացվում: Ես փոքրուց այդպիսին եմ եղել, կյանքի բոլոր դժվարություններն ինքս եմ հաղթահարել»,- պատմել է Լուիզա Ներսիսյանը: