«Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել». Արսեն Լևոնյանը ևս ընդգրկված է «Վազգենը. Վերջին Սպարապետը» ֆիլմում
Դերասան Արսեն Լևոնյանը ևս նկարահանվել է «Վազգենը. Վերջին Սպարապետը» ֆիլմում: Այս մասին տեղեկանում ենք դերասանի սոցցանցի էջերի միջոցով: Նա նկարահանման հրապարակից լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել.
«Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ավարտվել են «Վազգենը՝ Վերջին Սպարապետը» ֆիլմի նկարահանումները։
Ֆիլմը պատմում է Սպարապետ Վազգեն Սարգսյանի կյանքի մասին՝ ամբողջապես հիմնված իրական փաստերի վրա։
Սպարապետի դերը մարմնավորել է ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը։
Գրետա մայրիկի՝ Վազգեն Սարգսյանի մոր կերպարը «Վազգենը՝ Վերջին Սպարապետը» ֆիլմում մարմնավորել է դերասանուհի Մարջան Ավետիսյանը։
ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը ֆիլմում
մարմնավորել է Վազգեն Սարգսյանի հորը՝ Զավեն Սարգսյանին:
Պրեմիերան կկայանա 2025 թվականին:












