Հրանտ Թոխատյանն ու Լուիզա Ներսիսյանը դերասանի ծննդյան տարեդարձից լուսանկար են հրապարակել

09:23 • 11.01.25

Դերասաններ Հրանտ Թոխատյանն ու Լուիզա Ներսիսյանն ինստագրամյան իրենց էջերի սթորի բաժնում դերասանի ծննդյան տարեդարձից լուսանկար են հրապարակել:

Դերասանին շնորհավորել է նրա դուստրը՝ Լիլիթ Թոխատյանը:

«Ամենաբարի, ամենանրբանկատ, ամենահոգատար, ամենաուժեղ, ամենահասկացող ու ամենաաջակցող: Ես երջանիկ եմ, որ ունեմ հենց  քո նման հայր»,- սոցցանցի իր էջերում գրել է Լիլիթը:

Հրանտ Թոխատյանին շնորհավորել էին նաև որդիներն ու Կամերային թատրոնի ողջ անձնակազմը, ընկերներն ու գործընկերները:

Հիշեցնենք՝ հունվարի 10-ին Հրանտ Թոխատյանը դարձավ 67 տարեկան:

Հրանտ Թոխատյանն ու Լուիզա Ներսիսյանը դերասանի ծննդյան տարեդարձից լուսանկար են հրապարակել