«Հասկացա, թե ինչու էին իր համերգների ժամանակ մարդիկ ուշшգնшց լինում». Լիա Զախարյանը ներկա է եղել Մայքլ Ջեքսոնի մյուզիքլին

11:29 • 13.01.25

Դերասանուհի Լիա Զախարյանն իսնտագրամյան հետևորդների հետ կիսվել է Նյու Յորքում և Լաս Վեգասում կայացած Մայքլ Ջեքսոնի մյուզիքլի տպավորություններով, որին նա ներկա է եղել:

«Նյու Յորքում գնացի Մայքլ Ջեքսոնի մյուզիքլին, որի ընթացքում խաղարկային ներկայացվեց իր երաժշտական կարիերայի սկիզբը, զարգացումը, լեգենդ դառնալը և ավարտը:

Ես տեսա 3 Մայքլ Ջեքսոն՝ փոքրիկ, դեռահաս և լեգենդ:

Հասկացա, թե ինչու այդ բազմազավակ տաղանդավոր ընտանիքից հենց իրեն ժպտաց ճակատագիրը՝ իրեն նվիրելով աշխարհին, բայց փոխարենը իրենից խլելով իր «կյանքը», հատկապես «մանկությունը»:

Հասկացա, որ երաժշտությունն ապրել է իր սրտի մեջ, իր սիրտը ապրել է երաժշտության մեջ:

Այնուհետև Լաս Վեգասում գնացի Մայքլ Ջեքսոն շոու ծրագրին:

Հասկացա, թե ինչ է նշանակում, երբ ասում են, որ գործն է անմահ:

Հասկացա թե ինչու էր աշխարհը սնվում իր էներգիայով:

Հասկասցա, թե ինչու էին իր համերգների ժամանակ մարդիկ ուշագնաց լինում, ինքնասպան լինում:

Այն ահռելի, անսպառ էներգիայի քանակը, որ նա է ապրում ու փոխանցում բեմից դժվար է դիմանաալ:

Երակներդ ուռում են, անոթներդ լայնանում են, սիրտդ արագ է խփում, օդը չի հերիքում:

Բայց ամենակարևորը Մայքլ Ջեքսոնը, իր երաժշտությունը, իր անխնա նվիրվածությունը արվեստին և համայն մարդկությանը, իր տաղանդը, աշխատասիրությունը և պրոֆեսիոնալիզմը մոտիվացնում են»,- գրել է Լիա Զախարյանը:

«Հասկացա, թե ինչու էին իր համերգների ժամանակ մարդիկ ուշшգնшց լինում». Լիա Զախարյանը ներկա է եղել Մայքլ Ջեքսոնի մյուզիքլին