«Մենք արդեն հաղթահարել ենք մեր 2-րդ թիրախային նպատակի շեմը». Ջիվան Ավետիսյանը՝ «20 20-ի հրեշտակները» ֆիլմի մասին

17:02 • 17.01.25

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել՝ տեղեկացնելով, որ «20 20-ի հրեշտակները» ֆիլմի համար կազմակերպված դրամահավաքի շնորհիվ որոշակի գումար է հավաքվել:

«20 20-ի հրեշտակները» ֆիլմի դրամահավաք արշավի շրջանակներում մենք արդեն հաղթահարել ենք մեր երկրորդ թիրախային նպատակի շեմը և այժմ ձգտում ենք հավաքել ևս 8,100 ԱՄՆ դոլար՝ հասնելու մեր երրորդ թիրախային նպատակին»,- գրել է ռեժիսորը:

Նա նշել է, որ իր թիմի հավակնոտ նախագծերը ունեն մեկ նպատակ՝ ստեղծել հայկական բարձրորակ ֆիլմեր, որոնք ողջ աշխարհում կպատմեն մեր մասին։

Ավելի վաղ, Tert.am Life-ի հետ զրույցում Ջիվան Ավետիսյանը նշել էր, որ «2020-ի հրեշտակները» ֆիլմի գաղափարը ծնվել է մարտի դաշտում, երբ տեսել է բժիշկների խիիզախումն ու անհավանական քայլերը:

«Պատերազմի ժամանակ հասկացա, որ որպես կինոռեժիսոր չեմ կարող այս թեման շրջանցել»,- նշել էր նա:

«Մենք արդեն հաղթահարել ենք մեր 2-րդ թիրախային նպատակի շեմը». Ջիվան Ավետիսյանը՝ «20 20-ի հրեշտակները» ֆիլմի մասին