«Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի թրեյլերն արդեն հասանելի է (տեսանյութ)

17:21 • 17.01.25

Genetic Production-ը հրապարակել է «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի թրեյլերը:

Ավելի վաղ Tert.am Life-ը հայտնել էր, որ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը հասնելի կլինի մարտի 5-ից՝ բոլոր կինոթատրոններում:

Հիշեցնենք, որ ավարտվել են «Վազգենը՝ Վերջին Սպարապետը» ֆիլմի նկարահանումները։
Ֆիլմը պատմում է Սպարապետ Վազգեն Սարգսյանի կյանքի մասին՝ ամբողջապես հիմնված իրական փաստերի վրա։ 
Սպարապետի դերը մարմնավորել է ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը։

Գրետա մայրիկի՝ Վազգեն Սարգսյանի մոր կերպարը «Վազգենը՝ Վերջին Սպարապետը» ֆիլմում մարմնավորել է դերասանուհի Մարջան Ավետիսյանը։

ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը ֆիլմում
մարմնավորել է Վազգեն Սարգսյանի հորը՝ Զավեն Սարգսյանին: 

Պատանի Վազգեն Սարգսյանի դերը մարմնավորել է Արտուշ Բաղդասարյանը:

Դերասանուհի Արաքսյա Մելիքյանը ևս նկարահանվել է «Վազգենը՝ Վերջին Սպարապետը» ֆիլմում: Tert.am Life-ի հետ զրույցում նա նշել էր, որ հայտնի հաղորդավարուհու է մարմնավորում, շատ փոքրիկ դեր է:

«Էպիզոդիկ դեր է, բայց ես ֆիլմերի հետ կապված ամբիցիա չունեմ, անգամ էպիզոդում արժի լինել, սերիալ չի կամ սիթքոմ, կարելի է պատմության մեջ հիշվել նաև այդ փոքր էպիզոդով»,- ասաց դերասանուհին:

 

«Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի թրեյլերն արդեն հասանելի է (տեսանյութ)