«Սերիալի միտքը ծնվեց 2019 թվականին՝ լողավազանում». Թեք Startup սիթքոմի նկարահանումները մեկնարկել են

10:46 • 23.01.25

Ռեժիսոր Հովհաննես Ղազարյանը շուտով հանդիսատեսին կներկայացնի նոր սիթքոմ:

«Թեք Startup սիթքոմի նկարահանումները պաշտոնապես համարում ենք սկսված»,- գրված է սիթքոմի ինստագրամյան էջում:

Սցենարի հեղինակներն են «Արմքոմեդի»-ի հաղորդավարներ Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը: Նախագծի պրոդյուսերը Էրիկ Պատվականյանն է: 

«Այս սերիալի միտքը ծնվեց 2019 թ-ին լողավազանում, հետո եղավ քովիդ, և վերջապես մենք 2025-ին հասնում ենք այս գործին: Այնպես որ՝ մեզ հաջողություն»,- ափսեն կոտրելու արարողության ժամանակ ասել է Նարեն Մարգարյանը:

 

«Սերիալի միտքը ծնվեց 2019 թվականին՝ լողավազանում». Թեք Startup սիթքոմի նկարահանումները մեկնարկել են