«Անսպասելի շոու է լինելու». Սիմոնը՝ «Դեպի Եվրատեսիլ 2025» համերգի մասին
«Ես բեմում շատ անկեղծ եմ, հանդիսատեսին փորձում եմ ցույց տալ իմ զգացմունքներն ու ճիշտ փոխանցել իմ էներգիան»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց «Դեպի Եվրատեսիլ 2025» մրցույթի մասնակից Սիմոնը:
Նրա կարծիքով՝ արտիստի իր ազատ ոճը համապատասխանում է եվրատեսիլյան ձևաչափին:

«Բազում առաջարկներ եմ ստացել տարբեր մրցույթների մասնակցելու, սակայն մերժել եմ, որովհետև չեմ համարել, որ դրանք ֆորմատային առումով իմ ոճին համապատասխանում են:
Երգի ստեղծման գաղափարը ծնվեց մինչև մրցույթին մասնկացելու մասին իմանալը, ուզում էի պարզապես իմ անձնական երգն ունենալ: Դիմեցի ընկերոջս՝ Սարո Գևորգյանին ու նա ծանոթացրեց ինձ Լիլիթ Նավասարդյանի հետ, ով հեղինակեց իմ երգը:
Խոսքերի հեղինակը Նարե Նավասարդյանն է»,- պատմեց երգիչը:

Նա նշեց, որ իր կերպարը բեմում շատ հետաքրքիր է լինելու:
«Անսպասելի ու գժական շոու է լինելու: Հանդիսատեսը տեսնելու է պարային բեմադրություն, քանի որ ես մասնագիտությամբ նաև պարող եմ»:
Նշենք՝ Սիմոնը «Դեպի Եվրատեսիլ 2025» համերգին կներկայանա «AY PAPAREY BYE» երգով՝ 5-րդ համարի ներքո:
Հիշեցնենք՝ «Եվրատեսիլ»-ի հայկական պատվիրակի անունը մրցույթի միջոցով կորոշվի փետրվարի 16-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:


Հեղինակ՝ Անի Մնացականյան
Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյանի











