«Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Պարգը

00:06 • 17.02.25

«Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Պարգը`«Survivor» երգով:

Մրցույթի կիսաեզրափակիչ համերգները տեղի կունենան Շվեյցարիայի Բազել քաղաքում, 2025 թվականի մայիսի 13-ին և 15-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 17-ին:

Մրցույթին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել 12 մասնակից։ Մասնակիցների անունները հայտատարվել էին նախապես, համերգի ընթացքում հնչել են նրանց մրցութային երգերը։ Մասնակիցն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության ժյուրիի, միջազգային ժյուրիի և հանդիսատեսի կողմից։