«Չգիտեմ ինչ ասեմ, ժողովուրդ». Վաչե Թովմասյանի էմոցիաները՝ «Օսկար» 2025-ին

10:51 • 03.03.25

Ինչպես արդեն հայտնել էինք, «Անորա» ֆիլմն Օսկարի 97-րդ մրցանակաբաշխությանը տարվա ֆիլմ անվանակարգում հաղթող է ճանաչվել:
Ֆիլմն Օսկարի էր առաջադրված 6 անվանակարգում, հաղթել է դրանցից 5-ում՝

«Լավագույն ֆիլմ»

«Լավագույն դերասանուհի»

«Լավագույն ռեժիսոր»

«Լավագույն օրիգինալ սցենար»

«Լավագույն մոնտաժ»:

Դերասան Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանն ինստագրամյան իրենց էջում կիսվել են «Օսկար» մրցանակաբաշխության լուսանկարներով ու տեսանյութերով: 

«Չգիտեմ, ինչ ասեմ, ժողովուրդ: Չգիտեմ ինչ եմ զգում»,- Ինստագրամի սթորի բաժնում էմոցիաներով կիսվել է Վաչե Թովմասյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Tert.am Life-ի հետ զրույցում դերասան Կարեն Կարագուլյանն՝ անդրադառնալով «Օսկար»-ին նշել էր. «Ես շատ էի ուզում, որ Շոնին նոմինացնեն Օսկարում, որովհետև ինքը արժանի է և ճիշտ ժամանակն է, շատ կուզեմ իրեն տեսնել ոսկե ճաղատ արձանիկը բռնած»:

Նշենք` դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը 2024 թվականի մայիսին դարձել էր Կաննի «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր։

«Չգիտեմ ինչ ասեմ, ժողովուրդ». Վաչե Թովմասյանի էմոցիաները՝ «Օսկար» 2025-ին