Կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Վել Քիլմերը

11:12 • 02.04.25

Կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Վել Քիլմերը, որը հայտնի է «Բեթմեն ընդմիշտ» ֆիլմում մարմնավորված Բեթմենի կերպարով։ Տեղեկությունը հայտնում է «New York Times»-ը` հղում անելով նրա դստերը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

65-ամյա դերասանի մահվան պատճառը թոքաբորբն է։

Հիշեցնենք, որ 2015 թվականին դերասանի մոտ կոկորդի քաղցկեղ էր ախտորոշվել։