«Եվրատեսիլ 2025»-ում հաղթեց Ավստրիան․ Հայաստանը 20-րդ տեղում է

03:02 • 18.05.25

Շվեյցարիայի Բազել քաղաքում ավարտվեց «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթը: «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում այս տարի հաղթեց  Ավստրիայի ներկայացուցիչը՝ JJ-ն իր «Wasted Love» երգով։

Մրցույթի երկրորդ հորիզոնականում Իսրայելն է, երրորդում՝ Էստոնիան:

Հայաստանը 20–րդ հորիզոնականում է։ Ժյուրիից Պարգը ստացավ 42, իսկ հեռուստադիտողներից՝ 30 միավոր։

Ազգային ժյուրիի քվեարկության ժամանակ Հայաստանին 12 միավոր տվեց Մալթայի ազգային ժյուրին, 10 միավոր Ֆրանսիան, Դանիան՝ 1 միավոր, Լատվիան՝ 4 միավոր, Իռլանդիան՝ 1, Մոնտենեգրոն՝ 1, Հունաստանը՝  3, Սերբիան՝ 2, Իսրայելը՝ 5, Վրաստանը՝ 3 միավոր։

Նշենք, որ հաղթող ճանաչված JJ-ն ներկայումս ելույթ է ունենում Վիեննայի Պետական Օպերայում և մասնակցել է բազմաթիվ բեմադրությունների, այդ թվում՝ «Die Zauberflöte», «Von der Liebe Tod», «Tschick» և այլ դասական ստեղծագործություններ։ Բեմից զատ նա շարունակում է կրթվել՝ սովորելով դասական երաժշտություն Վիեննայի հեղինակավոր «Music and Art Private University»-ում: