Ուես Անդերսոնի «Փյունիկյան սխեման» ֆիլմում հերոսին մարմնավորում է Բենեդիկտ Քամբերբեթչը՝ ոգեշնչված Գալուստ Գյուլբենկյանի որդուց՝ Նուբարից

13:32 • 05.06.25

Ուես Անդերսոնի «Փյունիկյան սխեման» ֆիլմում, որը կթողարկվի 2025 թվականի հունիսին, գլխավոր դերում Բենեդիկտ Քամբերբեթչը է: Նրա մարմնավորած հերոսի կերպարը ոգեշնչված է հայ մեծահարուստ Գալուստ Գյուլբենկյանի որդուց՝ Նուբարից:  

Այս մասին տեղեկացնում է Լոս Անջելեսում գործող Հայկական կինոընկերությունը (AFS): 

Ուես Անդերսոնի նոր «Փյունիկյան սխեման» ֆիլմում Բենիսիո դել Տորոն մարմնավորում է հայազգի մագնատ Ժա-Ժա Կորդային, իսկ Բենեդիկտ Քամբերբեթչը՝ նրա խորթ եղբորը՝ ոգեշնչված Գյուլբենկյանի իրական որդուց՝ Նուբարից։

Ըստ AFS-ի Ֆիլմը հայկական ժառանգության և ինքնության մեկնաբանություն է։

Այն պատմում է Անատոլ «Ժա-Ժա» Կորդայի (մարմնավորում է Բենիսիո դել Տորոն) մասին, ով հարուստ և անորսալի մագնատ է, որին հետապնդում են մրցակից գործարարներ, օտարերկրյա ահաբեկիչներ և մարդասպաններ։

Կորդան հայկական ծագում ունի, նրա հայկական ծննդյան վկայականի համաձայն՝ հոր անունը նշված է որպես Սարգիս, իսկ ծննդավայրը՝ որպես Երևան:

«Փյունիկյան սխեման» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2025 թվականի Կաննի կինոփառատոնում, իսկ համաշխարհային պրեմիերան կկայանա 2025 թվականի հունիսի 6-ին։

Ուես Անդերսոնի «Փյունիկյան սխեման» ֆիլմում հերոսին մարմնավորում է Բենեդիկտ Քամբերբեթչը՝ ոգեշնչված Գալուստ Գյուլբենկյանի որդուց՝ Նուբարից