«Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է Աբդերահման Սիսակոն

11:02 • 19.06.25

Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի
նախագահն է Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդերահման
Սիսակոն։ Վերջինս համաշխարհային կինոյում մարդկային արժանապատվության, կարեկցանքի,
արդարության և հանդուրժողականության ամենազգայուն ձայներից մեկն է։

Աբդերահման Սիսակոն ավելի քան 20 մրցանակների դափնեկիր է։ Եղել է Բեռլինի (2003) և Կաննի
(2000, 2003, 2007) կինոփառատոների ժյուրիի անդամ։ Ղեկավարել է Ֆրանսիայի ամենամեծ
կինոդպրոցի՝ La Femis-ի (2008) հանձնաժողովը։
2015 թվականին «Տիմբուկտու» ֆիլմի համար արժանացել է միանգամից երեք «Սեզար» մրցանակի՝
լավագույն օրիգինալ սցենարի, լավագույն ռեժիսորի և լավագույն ֆիլմի համար։

Առաջին անգամ «Ոսկե ծիրան»-ը կպատվի աֆրիկացի ռեժիսորի։ 
Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 13-20-ը։
Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի
տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կանն, Բեռլին, Վենետիկ և այլն)
կինոփառատոններից:

Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։ 

«Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է Աբդերահման Սիսակոն