Բեքսթեյջ կադրեր՝ Ելենա Արշակյանի նոր ֆիլմի նկարահանումներից
Ռեժիսոր Ելենա Արշակյանն ու սցենարիստ Անահիտ Մխիթարյանն Ինստագրամում նոր՝ ֆիլմի նկարահանումներից բեքսթեյջ կադրեր են հրապարակել և պատմել ֆիլմի գաղափարի մասին.
«Ֆիլմը միջոց է, որով ստեղծագործական թիմը խոսում է լռեցված ողբերգության մասին։ Ֆիլմը նրանց անձնական բողոքն է՝ ընդդեմ սեռով պայմանավորված ընդհատված կյանքերի, կինոյի լեզվով հնչեցրած հորդոր է՝ մտածելու և մերժելու արատավոր երևույթը»:
Ավելի վաղ Tert.am Life-ի հետ զրույցում ռեժիսորը պատմել էր, որ ֆիլմի նկարահանումները լինելու են ամռան ամիսներին, պրեմիերան նախատեսվում է աշնանը:
Ֆիլմը ներկայացնում է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը:
Նիդերլանդների դեսպանության հետ համատեղ աշխատանք է՝ կարճամետրաժ խաղարկային ֆիլմ:
«Այս ֆիլմն ինձ համար առանձնահատուկ է, որովհետև չափազանց ուժեղ ասելիք ունի, որը կարծում եմ կհասնի յուրաքանչյուրի սրտին և մտածելու տեղիք կտա: Ֆիլմը ներկայացնելու է հայկական իրականությունը, որտեղ երբեմն դեռ չծնված կյանքերին զրկում են ապրելու իրավունքից: Սեռը դառավճիռ չէ և մեծ օրհնություն է ընտանիքում ունենալ դուստր. հենց այս գիտակցությունն է, որ ցանկանում ենք արթնացնել յուրաքանչյուրի մոտ»,- նշել էր ռեժիսորը:
















