Կարեն Կարագուլյանը Բրեդ Փիթի հետ՝ նկարահանման հրապարակում
«Մի անգամ Հոլիվուդում» կինոնկարի սփին-օֆֆի՝ «Քլիֆ Բուտի արկածները» ֆիլմի դերասանական կազմը դեռևս պաշտոնապես հայտարարված չէ, բայց դերասան Կարեն Կարագուլյանին այս շաբաթ նկատել են նկարահանման հրապարակում։ Ֆիլմի սցենարի հեղինակն է Քվենտին Տարանտինոն, իսկ ռեժիսորը՝ Դեյվիդ Ֆինչերը։ Բրեդ Փիթը կրկին կատարում է իր «Օսկար» մրցանակակիր դերը՝ որպես Քլիֆ Բութ, ով այս ֆիլմում կասկադյորից վերածվում է Հոլիվուդի կարգավորողի։
Խոսվում է նաև Լեոնարդո ԴիԿապրիոյի մասնակցության մասին։
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը Անորա ֆիլմի ցուցադրության ու քննարկման ժամանակ հայտնեցին, որ դերասանը պատրաստվում է հրաշալի նախագծում նկարահանվել, սակայն չցանկացան բացել փակագծերը։












