«Ամեն մեկս խաղում ենք մեր նմանակին». Իվետա և Աշոտ Եդիգարյանները, Արթուր Հակոբյանը և այլ հայտնիներ՝ «Նմանակները» հեռուստասերիալում

13:30 • 21.08.25

Շուտով ARTN հեռուստաընկերության եթերում հեռուստադիտողի դատին կհանձնվի նոր հեռուստասերիալ՝ «Նմանակները»:  

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհի Իվետա Եդիգարյանը ԱՄՆ-ից որոշ մանրամասներ է պատմել նոր նախագծի մասին:  Դերասանուհին մարմնավորում է ֆիլմի գլխավոր հերոսներից մեկին:

«Նկարահանումներն արդեն ընթացքի մեջ են: Հեռուստասերիալի գլխավոր պրոդյուսերը ARTN հեռուստաընկերության տնօրեն Ռոբերտ Օղլախչյանն է, սցենարի հեղինակը Հարություն Ղուկասյանը: Գլխավոր հերոսներին մարմնավորում են Աշոտ Եդիգարյանը, Աշոտ Ղազարյանը, Հայկ Սարատիկյանը, Արթուր Հակոբյանը, Լեյլա Թադևոսյանը:

Ֆիլմը կատակերգություն է, ամեն եթերաշրջանը բաղկացած է լինելու 16 մասից: Նկարահանումները կշարունակվեն մոտ 1 ամիս»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Իվետա Եդիգարյանը:

«Նմանակները» հոկտեմբեր ամսին կցուցադրվի ARTN հեռուստաընկերությամբ, այն հասանելի կլինի նաև Armflix հարթակում:

«Չեմ ուզում շատ փակագծերը բացել, բայց ասեմ, որ մենք՝ ամեն մեկս խաղում ենք մեր նմանակներին»,- ամփոփեց դերասանուհին:

«Ամեն մեկս խաղում ենք մեր նմանակին». Իվետա և Աշոտ Եդիգարյանները, Արթուր Հակոբյանը և այլ հայտնիներ՝ «Նմանակները» հեռուստասերիալում