«Գողություն հայկական ձևով» ֆիլմի պրեմիերան, կարմիր գորգն ու հետաքրքիր դրվագները (տեսանյութ)
Արկածախնդիր ընկերների խումբը Հնդկաստանում փորձում է իրականացնել իրենց վերջին հանձնարարությունը՝ հուսով մեկընդմիշտ հեռանալ հանցավոր կյանքից։ Բայց անսպասելի հանգամանքները նրանց տեղափոխում են Երևան՝ ստիպելով ձեռնամուխ լինել ևս մեկ գործի։ Հետապնդումներ, վտանգներ ու զվարճալի դրվագներ…
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Գողություն հայկական ձևով» ֆիլմի պրեմիերան:
Tert.am Life-ը ներկա է եղել ֆիլմի պրեմիերային ու առանձնացրել երեկոյի հետաքրիքր դրվագները:

«Գողություն հայկական ձևով» նոր արկածային ֆիլմը հանդիսատեսին էներկայացնում Cascade Pictures ընկերությունը:
Ֆիլմի ռեժիսորը Դավիթ Գրիգորյանն է, դերասանական կազմում են Խորեն Լևոնյանը, Արթուր Հարությունյանը, Արսեն Լևոնյանը, Միլենա Ղազարյանը, Անդրանիկ Հարությունյանը, Անի Լուպեն, Ռոմելա Սարգսյանը, Միսակ Ոսկանյանը և այլք: Ֆիլմի սյուժեն հագեցած է անակնկալներով և անսպասելի շրջադարձերով։ Սցենարի հեղինակ Նարեկ Մարգարյանը խոստանում է՝ հանդիսատեսը բուռն էմոցիաներով կհեռանա դահլիճից:
Մանրամասները՝ տեսանյութում:



























