«Նկարահանումները սպասվածից ավելի երկար ու ծանր ընթացան». Ռուբեն Եսայանը՝ «Թունելից 13 կմ հեռավորության վրա» ֆիլմի մասին

12:29 • 07.10.25

Գրող, բլոգեր Ռուբեն Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նշելով, որ «Թունելից 13 կմ հեռավորության վրա» ֆիլմի նկարահանումները 10 օրից  կավարտվեն.

«Արդեն 1 ամսից ավելի է, ինչ շատ մեծ` շուրջ 60 հոգանոց թիմով, գտնվում ենք Լոռիում, որտեղ նկարահանում ենք իմ առաջին գրքի ֆիլմը:

Նկարահանումները սպասվածից ավելի երկար ու ծանր ընթացան, որովհետև ամբողջ թիմով ամեն կադրի վրա մանրակրկիտ աշխատում ենք:

Միայն գրքի վերջին տեսարանի համար ունեցել ենք 3 նկարահանման օր:

Կուզեի անձամբ ներկա գտնվեիք ու ձեր աչքով տեսնեիք, թե ինչքան բարդ է նկարահանել միստիկ ժանրում ֆիլմ Հայաստանում (հատկապես Լոռիի ներկայիս եղանակային պայմաններում), բայց փորձում եմ գոնե էսպես ձեզ փոխանցել էդ ամենը:

Մեծ անհամբերությամբ եմ սպասում 2026 թվականին, որպեսզի բոլորով` միասին, դիտենք ֆիլմը:

Շնորհակալություն, որ պատճառն եք «Թունելից 13 կմ հեռավորության վրա» գրքի բեսթսելլեր դառնալու և գիրքը էկրանավորման արժանացնելու»,- գրել է նա: