Կյանքից հեռացել է Զառա Արամյանը
Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դերասանուհի Զառա Արամյանը։
Այս մասին հայտնել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ սրտի լուրջ խնդրի և թթվածնի անբավարարության պատճառով Զառա Արամյան տեղափոխվել էր Երևանի Հերացու թիվ 1 հիվանդանոց՝ վերակենդանացման բաժանմունք։
Ավելի վաղ, Tert.am Life-ի հետ զրույցում, երկար լռությունից հետո Զառա Արամյանը խոսել էր առողջական լուրջ խնդիրների, կյանքի բարդ փուլի ու եթերում չլինելու պատճառների մասին:
«Շնորհակալ եմ երկրպագուներիս, որ մտահոգված են իմ լինել չլինելով: Չեմ կորել, բավական ակտիվ եմ սոցիալական ցանցում և պարբերաբար անդրադառնում եմ արվեստին վերաբերող ու տարբեր հետաքրքիր հարցերի»,- մեզ հետ զրույցում ասաց Զառա Արամյանն ու նշեց, որ բավական երկար ժամանակ՝ մոտ 2 տարի եթերում չէ:












