«Ֆուլլ Հաուս․ Վայրէջք» ֆիլմի պրեմիերան՝ Լոս Անջելեսում

11:07 • 09.02.26

Լոս Անջելեսում կայացել է «Ֆուլլ Հաուս․ Վայրէջք» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմի պրեմիերային ներկա են եղել դերասանուհի Անի Երանյանը, Մենչը, Գրիգոր Դանիելյանը, Քրիստինե Եղոյանը, Արա Ղազարյանը, Մհեր Բաղդասարյանը, Էմմին և այլք:
«Ձեր լիաթոք ծիծաղից ու ջերմ ծափահարություններից արդեն պարզ էր՝ դուք սիրել եք ֆիլմը։
«Ֆուլլ Հաուս»-ը մեզ համար պարզապես նախագիծ չէ։
Այն ֆուլլ հաուսցիներիս համար շատ կարևոր և ճակատագրական ճանապարհ է։
Շնորհակալ ենք այս 12 տարիների սիրո, ջերմության և մեզ միշտ միասին տեսնելու ձեր անկեղծ ակնկալիքների համար»,- ինստագրամյան իր էջում գրել է Անի Երանյանն ու հրապարակել տեսանյութ:

Ավելի վաղ, Tert.am Life-ը ներկա է եղել ֆիլմի երևանյան պրեմիերային ու առանձնացրել երեկոյի հետաքրքիր դրվագները: 

 

«Ֆուլլ Հաուս․ Վայրէջք» ֆիլմի պրեմիերան՝ Լոս Անջելեսում