«Մի գդալ սեր» ֆիլմի պրեմիերան կկայանա սեպտեմբերին, իսկ պաշտոնական թրեյլերն արդեն հասանելի է

18:25 • 31.07.26

Շուտով կինոսիրողները հնարավորություն կունենան դիտելու նոր ռոմանտիկ մելոդրամա՝ դերասաններ Անի Խաչիկյանի և Ներսես Ավետիսյանի գլխավոր դերակատարմամբ: Նոր աշխատանքով ռեժիսոր  Հրաչ Քեշիշյանը «Մի գդալ սեր» կփոխանցի հանդիսատեսին:  Ֆիլմը ստեղծվել է ըստ գերմանացի գրող Փ. Ջ. Անդերսոնի «Սիրո բաղադրատոմսը» վեպի, մի պատմություն, որտեղ խոհարարությունը դառնում է սիրո, ինքնաճանաչման և հայկական ինքնության բացահայտման լեզու։ Ֆիլմի օպերատորը Մկրտիչ Մալխասյանն է: 

Ֆիլմի սյուժեն միահյուսում է Հայաստանի և Բոստոնի գեղագիտական հակադրությունը՝ սրտաբաց սիրո պատմության ներքո։  Գլխավոր հերոսներին մարմնավորող Ներսես Ավետիսյանն ու Անի Խաչիկյանը խոստանում են դիտողին փոխանցել այն մի գդալ սերը, որն, ըստ հեղինակների, կարող է փոխել ամեն ինչ։

Պատմություն է մի լրագրող աղջկա մասին, որը հանգամանքների բերումով դառնում է խոհանոցի տիրուհի։

Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 3-ին, իսկ պաշտոնական պաշտոնական թրեյլերը արդեն հասանելի է։

«Մի գդալ սեր» ֆիլմի պրեմիերան կկայանա սեպտեմբերին, իսկ պաշտոնական թրեյլերն արդեն հասանելի է