«Մnնթե» ֆիլմում Խորեն Լևոնյանը կրկին կմարմնավորի Վազգեն Սարգսյանին

14:03 • 14.08.26

Նոյեմբերին մեծ էկրան կբարձրանա Genetic Production-ի կողմից նկարահանվող «Մոնթե» ֆիլմը, որը Հայաստանի և Արցախի հերոս, Արցախյան պատերազմի մասնակից Մոնթե Մելքոնյանի կյանքի մասին՝ ամբողջապես հիմնված իրական փաստերի վրա։ Genetic Production-ը հանձն է առել ֆիլմերի միջոցով ներկայացնելու հայի պայքարող և հաղթող գեների մասին՝ մեր պատմության ականավոր գործիչների օրինակներով։

Մոնթեին մարմնավորում է դերասան Վլադիմիր Մսրյանը, իսկ Մելքոնյանի կնոջը՝ Սեդային, մարմնավորում է Հռիփսիմե Նահապետյանը:Խորեն Լևոնյանյանն այս ֆիլմում կրկին կմարմնավորի Վազգեն Սարգսյանին։

Հիշեցնենք, որ ֆիլմի պրոդյուսերը Նոնո Սարսգյանն է։ Նկահանումների ընթացքից նա լուսանկարներ էր հրապարակել և նշել. «Անցյալն ու ներկան՝ իրար խառնված: Երբ քարանում ես ու իսկապես խառնում ժամանակն ու իրականությունը: Շատ թանկ նկար ինձ համար: Իմ հերոսները»: